կարևոր
520 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-18 12:51
Աշխարհ

Եթե ֆրանսիացիները մտածեին ինչպես ՀՀ-ի պսևդո-առաջադեմները, մարդկությունը երբեք չէր հասնի ժամանակակից ազատություններին. քաղաքագետ

Եթե ֆրանսիացիները մտածեին ինչպես ՀՀ-ի պսևդո-առաջադեմները, մարդկությունը երբեք չէր հասնի ժամանակակից ազատություններին. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը տեսանյութ է հրապարկել՝ գրելով.

«Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները, անգամ Լիմոժայի քաղաքապետարանի այս գեղեցիկ շենքն է փլուզումների ենթարկվել։ Անկախ նրանից, որ այս շենքը պատմական և մշակութային ժառանգություն է (կառուցվել է 1876 թվականին), այստեղ կարևորը ֆրանսիական հասարակության առանձնահատկությունն է։

Ֆրանսիացիները մեկ անգամ չէ, որ իրենց ազատությունների համար ո'չ միայն շենքեր, այլև հսկայական մարդկային զոհեր են տվել։ Ֆրանսիական հեղափոխություններն անհնար կլինեին, եթե ֆրանսիացիները մտածեին չվնասելու, օրենքներն ու սահմանադրությունը պահելու մասին։

Ֆրանսիական հեղափոխություններն էին այն առաջնային հանգույցները, որոնք դրեցին ժամանակակից ազատությունների, ժողովրդավարական կարգերի հիմքը։

Եթե ֆրանսիացիները մտածեին ինչպես Հայաստանի պսևդո-առաջադեմները, ապա մարդկությունը երբեք չէր հասնի ժամանակակից ազատություններին, ժողովրդավարական առաջընթացին։

Ինչպես ասում են. «կան քարերը նետելու ժամանակը, և կա հավաքելու ժամանակը»: Ազատության համար պայքարում քարերը նետվում են արյամբ, և միայն հավաքելիս է այն պատվում կանաչով»: