|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մունդիալ 2014: E խումբ. Խմբի ֆավորիտ Ֆրանսիայի հավաքականը մրցեց Հոնդուրասի հավաքականի հետ: Առաջին խաղակեսն անցավ ֆրանսիացիների բացահայտ առավելությամբ, սակայն Դեշամպի սաները միայն խաղավերջում կարողացան բացել հաշիվը: 43-րդ րոպեին Պալասիոն սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Պոգբայի հետ պայքարում, ինչի արդյունքում հոնդուրասցիները պատժվեցին 11 մետրանոց հարվածով, որն անվրեպ իրացրեց Կարիմ Բենզեման: 48-րդ րոպեին Բենզեմայի հարվածից հետո դարպասապահն անփույթ գործեց, ինչի հետևանքով արձանագրվեց ինքնագոլ հենց դարպասապահի կողմից՝ 2:0: 72-րդ րոպեին Բենզեման ևս մեկ անգամ գրավեց Վալադարեսի դարպասը: