կարևոր
748 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-18 11:06
Աշխարհ

Փոթորկվող Ֆրանսիայում տեղի է ունեցել մի բան, որը բնականաբար չի արժանացել ուշադրության. վերլուծություն

Փոթորկվող Ֆրանսիայում տեղի է ունեցել մի բան, որը բնականաբար չի արժանացել ուշադրության. վերլուծություն

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.

«Բնականաբար հանրային մեծ ուշադրության է արժանանում իրավիճակը Ֆրանսիայում, հաշվի առնելով թե երկրի հեղինակությունը, թե նաեւ առնչությունը Հայաստանին վերաբերող գործերին, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունը, ինչպես բնորոշվում է հայ-ֆրանսիական հռետորաբանությամբ։

Ֆրանսիան շարունակում է փոթորկվել աշակերտների բողոքից սկսած ակցիաներից, որոնք վերածվել են շատ ավելի մասշտաբային պրոցեսի՝ թե ծավալով, թե ընդգրկված շերտերով։ Ես առաջին օրերին առիթ ունեց տեսակետ արտահայտելու, որ ամենեւին բացառված չէ, որ հենց Ֆրանսիայի իշխանությունը փորձի օգտագործել այս իրավիճակը՝ ձախական դաշտում «վերելք» խթանելու եւ այդպիսով աջ ուժերի առաջնորդ Մարին Լե Պենի անկասելի թվացող նախագահացումը կանխելու համար։

Ահա այս համատեքստում, այս օրերին Ֆրանսիայում տեղի է ունեցել մի բան, որը բնականաբար չի արժանացել ուշադրության, որովհետեւ տեղի ունեցածը փոթորկվող փողոցում չէ, այլ հենց ձախ ուժերի դաշտում։ Կենտրոնամետ ձախերի՝ սոցիալ-դեմոկրատների թեւում նախագահական թեկնածության փրայմերիզը ջախջախիչ առավելությամբ հաղթել է մի գործիչ, որը առանձնապես աչքի ընկնող վառ ֆիգուր չէ ֆրանսիական քաղաքական կյանքում՝ Ռաֆայել Գլյուկսման, նախկին լրագրող, կինոռեժիսոր, ներկայումս իր հիմնած սոցիալ-դեմոկրատական Place publique կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսիայից։

Ահա այդ, ըստ էության ֆրանսիական քաղաքականության մեջ ոչնչով աչքի չընկնող գործիչը հանկարծ ջախջախիչ հաղթանակ է տանում կենտրոնամետ ձախ ուժերի փրայմերիզում՝ ստանալով ձայների 66 տոկոս։ Հասկանալի է, որ այդ 66 տոկոսը ամենեւին «ինքնաբուխ» չէ։ Հետեւաբար, Գլյուքսմանի վրա արվում է կարծես թե բավականին էական խաղադրույք։ Ի՞նչ շրջանակներից։ Այստեղ կարելի է դիտարկել տարբեր սցենարներ, բայց իրավիճակը իսկապես հետաքրքիր է։

Ի դեպ, մի հետաքրքիր փաստ։ Գլյուքսմանը 2009-2012 թվականներին եղել է Վրաստանի նախագահ Սահակաշվիլու խորհրդականը։ Իհարկե նրա խորհուրդները փաստորեն թույլ չեն տվել Վրաստանի նախագահին պահել իշխանությունը։ Բայց, չի բացառվում, որ Գյլուքսմանի միջոցով ներկայումս փորձ կարվի պահել Ֆրանսիայի իշխանությունը՝ Մարին Լե Պենից, որին կասեցնելու հնարավորություն ներկայիս, այսպես ասած տեսանելի առաջատար գործիչներից ոչ ոք կարծես թե չունի։ Եվ ահա, Լե Խենի այդ մեծ առաջատարության ֆոնին հանկարծ ձախ կենտրոնամետների փրայմերիզը մեծ առավելությամբ հաղթում է ոչնչով աչքի չընկած Գլյուքսմանը։ Ի դեպ, Գլյուքսմանը ուկրաինական հարցում գրեթե լիովին կիսում է ներկայիս ֆրանսիական ու եվրոպական քաղաքականությունը, նա հակառուսական տրամադրվածության գործիչ է»: