|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Այդ մասին նշված է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ։
Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը:
«Պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։