կարևոր
613 դիտում, 50 րոպե առաջ - 2026-10-15 18:28
Քաղաքական

Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Դատարանը 3 ամսով երկարաձգել է «Մուլտի գրուպի» նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը։

Հիշեցնենք՝ Սեդրակ Առուստամյանը, ըստ քննչական կոմիտեի,  անցնում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու գործով։