կարևոր
349 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 11:52
Հասարակություն

Արցախցիները նամակ հանձնեցին ՀՀ-ում Շվեյցարիայի հյուպատոսությանը

Արցախցիները նամակ հանձնեցին ՀՀ-ում Շվեյցարիայի հյուպատոսությանը

COP17-ի նախաշեմին Կառավարության շենքի դիմաց քաղհասարակության ներկայացուցիչները բողոքի ակցիան են անցկացնում՝ բարձրաձայնելով Արցախի հայերի բռնի տեղահանության, Բաքվում պահվող հայ գերիների, Հայաստանում քաղաքական դրդապատճառներով ազատազրկումների և հանքարդյունաբերական ծրագրերի բնապահպանական ռիսկերի վերաբերյալ մտահոգությունները։

Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ-ում Շվեյցարիայի հյուպատոսություն, որտեղ արցախցիներն իրենց մտահոգությունները ներառող նամակ հանձնեցին։