|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ազատության հրապարակից մի խումբ երիտասարդներ դեկտեմբերի 13-ին բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանը Արցախին կապող ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից փակելու կապակցությամբ։
Բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՄԱԿ-ի գրասենյակ՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին: Երիտասարդները միջազգային հանրությունից պահանջեցին, որպեսզի նա զերծ մնա երկակի ստանդարտներից և դատապարտի Ադրբեջանի հակամարդկային վարքագիծը, կիրառի առկա գործիքակազմը՝ կանխելու Ադրբեջանի՝ էթնիկ զտման հանցավոր գործողությունները:
«Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Կեղծ բնապահպանական պատրվակով, Ադրբեջանի իշխանության այս սադրանքը Արցախի հայաթափմանն ուղղված հետևողական քայլ է: Նպատակը մեկն է՝ կյանքի համար ստեղծել անտանելի պայմաններ, ճնշում գործադրել արցախահայության վրա և ստիպել արցախցիներին թողնել հայրենիքը: Սա միջազգային իրավունքի և մարդասիրական բացահայտ ոտնահարում է, այն էլ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ»,- նշված է նամակում: