կարևոր
400 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 10:00
Հասարակություն

ՈւՂԻՂ․ COP17-ը չպետք է դառնա միջազգային ցուցափեղկ իրական խնդիրները քողարկելու համար. բողոքի ակցիա

Կառավարության դեմ այս պահին բողոքի ակցիա է․ նախօրեին տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

Մինչ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը, մենք հավաքվում ենք՝ Հայաստանի կառավարությանը և միջազգային հանրությանը հիշեցնելու, որ բնության պաշտպանությունն անբաժանելի է մարդու իրավունքներից։
Կունմին–Մոնրեալի գլոբալ շրջանակի 22-րդ թիրախը շեշտում է բնիկ ժողովուրդների իրավունքների հարգումը, արդարադատության հասանելիությունը և բնապահպանական իրավապաշտպանների պաշտպանությունը։
Բայց ի՞նչ արժեք ունեն այս սկզբունքները, երբ՝
🔴 Արցախի բնիկ հայ ժողովուրդը բռնի տեղահանվել է իր կենսատարածքից։
🔴 Հայաստանի բնությունն ու ջրային պաշարները վտանգվում են Ամուլսարի և այլ հանքարդյունաբերական ծրագրերով։
🔴 Բաքվում շարունակում են պահվել հայ գերիներ։
🔴 Հայաստանում լուրջ մտահոգություններ կան քաղաքական դրդապատճառներով ազատազրկումների վերաբերյալ։
COP17-ը չպետք է դառնա միջազգային ցուցափեղկ՝ իրական խնդիրները քողարկելու համար։