|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին շարունակում է մրցելույթները Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում:
Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 75 կգ քաշային երիտասարդ ծանրորդները:
Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրեց 170 կգ, 176 կգ ու կրկին դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 322 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պոկեց 130 կգ ու 136 կգ: Հրում վարժության ընթացքում նա գլխավերևում պահեց 165 կգ: Երկամարտի 299 կգ արդյունքով` Հովհաննիսյանը ԵԱ-ում 4-րդն է: