|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լեհաստանի Կատովիցե քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Երեկ հանդես եկան ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 4 անդամներ: Նրանցից միայն Գոռ Գրիգորյանը հնարավորություն ստացավ պայքարելու մեդալի համար:
Նա 1/8-րդ եզրափակիչում 10:7 հաշվով առավելության հասավ Մոլդովայի պատվիրակ Մաքսիմ Սասուլթանի նկատամամբ, սակայն զիջեց ռուսաստանցի Իմամ Աջիևին, ինչը պատճառով հնարավորություն ստացավ սփոփիչ գոտեմարտը հաջող անցկացնելու դեպքում պայքարել բրոնզե մեդալի համար: Մեր ըմբիշին սփոփիչ մենամարտում հաջողվեց բացահայտ առավելությամբ՝ 14:3 հաշվով հաղթել ռումինացի Գաբրիել Բադեային և 3-րդ տեղի համար գոտեմարտում ուժերը չափել Թուրքիան ներկայացնող Մեհմեդ Ալի Դալյակի հետ:
Եվ ահա հայ ըմբիշը, 5:2 հաշվով պարտության մատնելով Թուրքիայի ներկայացուցչին, դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: