կարևոր
481 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-14 19:40
Հասարակություն

Մասյացոտնի թեմի եկեղեցիներում գործող կիրակնօրյա դպրոցներում երեխաներին քրիստոնեական սեր ու արժեքներ են փոխանցում

Մասյացոտնի թեմի եկեղեցիներում գործող կիրակնօրյա դպրոցներում երեխաներին քրիստոնեական սեր ու արժեքներ են փոխանցում

Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմը հայտարարում է ընդունելություն կիրակնօրյա դպրոցներում․

«Սիրելի՛ ծնողներ,

Մասյացոտնի թեմի տարբեր համայնքների եկեղեցիներում գործող կիրակնօրյա դպրոցները սիրով հրավիրում են ձեր երեխաներին միանալու մեր սաներին։

Կիրակնօրյա դպրոցներում երեխաները հնարավորություն ունեն՝

ծանոթանալու Աստվածաշնչին և բացահայտելու Սուրբ Գրքի աշխարհը,

հաղորդակից դառնալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանն ու ավանդույթներին, ճանաչելու նրա հոգևոր ժառանգությունը,

միասին աղոթելու, հավատքի շուրջ միավորվելու, նոր ընկերներ ձեռք բերելու և քրիստոնեական սիրով ու արժեքներով մեծանալու։

Կիրակնօրյա դպրոցները գործում են հետևյալ համայնքներում․

Արտաշատի տարածաշրջան 

- Դվին

- Հնաբերդ

- Նորաշեն

- Վերին Արտաշատ

- Բերդիկ

- Բյուրավան

- Մրգավան

- Ոստան

- Քաղցրաշեն

Մասիսի տարածաշրջան 

- Մասիս քաղաք

- Արևշատ

- Դաշտավան

- Սիս

- Ռանչպար

- Նորամարգ

- Հովտաշեն

- Արգավանդ

- Նորաբաց

Արարատի տարածաշրջան 

- Արարատ քաղաք

- Արարատ գյուղ

Վեդու տարածաշրջան 

- Վեդի քաղաք

- Ոսկետափ

Մանրամասների և գրանցման համար կարող եք դիմել ձեր համայնքի եկեղեցու հոգևոր հովվին։

«Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին գալ Ինձ մոտ և մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը» (Մարկոս Ժ 14)»։