|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրելանդիայում պատրաստվում են սկսել նավթի, գազի և հանքանյութերի մեծածավալ որոնողական աշխատանքներ։ Այս մասին Թրամփը գրել է Тruth Social սոցիալական հարթակում։
«Մեր նոր և գեղեցիկ Գրենլանդիայում պատրաստվում են սկսել նավթի, գազի և օգտակար հանածոների զանգվածային որոնողական աշխատանքներ»,- գրել է Թրամփը՝ հավելելով, որ ըստ որոշ փորձագետների՝ նավթի ծավալները շատ ավելի մեծ են այնտեղ, քան աշխարհի ցանկացած այլ վայրում։
Թրամփը չի ներկայացրել մանրամասներ ԱՄՆ-ի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Անցյալ ամիս Թրամփը Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարների հետ անվտանգության համաձայնություն է ձեռք բերել, որն ընդլայնում է կղզում ԱՄՆ զինված ուժերի ներկայության հնարավորությունները։