|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Մայիսի 20-ին՝ վաղ առավոտյան 5.30-ին, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն վարչական շրջանի ստորաբաժանումը Երեւանի Թումանյան փողոցում կսկսի թեղի տեսակի ծառերի բուժման (սրսկման) աշխատանքներ:
ՀՈԱԿ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ ծառերի բուժումը կիրականացվի ՀՈԱԿ-ի նորագույն, շարժական տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա բարձրացնել բուժման արդյունավետությունը, նվազեցնել դեղի կորուստը:
ՀՈԱԿ-ը հորդորում է բնակիչներին՝ ավտոմեքենաներ չկայանել Թումանյան փողոցում՝ չխոչընդոտել աշխատանքը: