|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Ուկրաինայի ճգնաժամի շուրջ շփումները երբեք չեն ընդհատվել, սակայն դրանք փակ բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք թույլ չենք տա որևէ արտահոսք։
Ռուսաստանը երաշխավորում է, որ բանակցությունների բովանդակության վերաբերյալ տեղեկատվության արտահոսք չի լինի, քանի որ Մոսկվայի համար առաջնահերթը իրական արդյունքի հասնելն է, այլ ոչ թե արտաքին մեդիաազդեցություն ստեղծելը»,- լրագրողների հետ զրույցում նշել է դիվանագետը։