կարևոր
472 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-13 23:40
Աշխարհ

Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքում. Կոս

Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքում. Կոս

Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը հայտարարում է, որ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսեն միայն փոխադարձ քայլերից հետո։

Այսպես է նա պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք ճիշտ է, որ պետք է քննարկվի Վրաստանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների հարցը։ Հոկտեմբերի 12-ին, Լյուքսեմբուրգում ընթացել է Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստը, որտեղ պետք է քննարկվեր նաև Վրաստանի հարցը։

«Վրաստանը թեկնածուի կարգավիճակ ունի միայն թղթի վրա։ Մենք շատ ենք ցանկանում կրկին ակտիվ համագործակցել Վրաստանի իշխանությունների հետ, բայց նրանք պետք է քայլեր ձեռնարկեն։ Իրականում ընդունված բազմաթիվ օրենքների պատճառով նրանք հետ են գնում։ Այնպես որ, քանի դեռ նրանք առաջ չեն շարժվում և չեն շարժվում եվրոպական արժեքների ուղղությամբ, մենք չենք կարող շարունակել համագործակցությունը նրանց հետ։ Սակայն ես շատ կարևոր ուղերձ ունեմ վրաց ժողովրդի համար։ Նույնիսկ եթե մենք դադարեցնում ենք հարաբերություններն իշխանությունների հետ, մենք համագործակցում ենք քաղաքացիական հասարակության հետ և աջակցում բնակչությանը։ Կան բազմաթիվ ոլորտներ, որոնցում մենք օգնում ենք նրանց, և դա կշարունակենք անել ապագայում։ Լավ կլինի, որ Վրաստանն այլևս չլինի թեկնածու երկիր միայն թղթի վրա, բայց առաջխաղացման համար անհրաժեշտ է երկու կողմերի մասնակցությունը»,- հայտարարել է Մարտա Կոսը։

Աղբյուրը՝ Aliq.ge