|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին, այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
Վերջերս, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատվիրակությունը Ստրասբուրգում առանցքային հանդիպումներ ունեցավ Եվրամիության պաշտոնյաների հետ։ Մեր օրակարգային հարցերի կենտրոնում էր նաև հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցը։
Մենք վերահաստատեցինք և համոզվեցինք, որ Եվրամիությունը պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի այս բանաձևն ընդունվել է ոչ թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ և նրանց ջանքերով, այլ՝ ի հեճուկս նրանց։
Մինչ Եվրոպական խորհրդարանում դատապարտվում էր Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և պահանվջում ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին՝ ընդունելով այս բանաձևը, Նիկոլ Փաշինյանը կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ։
Այլևս անհերքելի է, որ Փաշինյանն Ալիևի կամակատարն է և երբեք չի համարձակվի հակադրվել իր տիրոջը և պաշտպանել Հայաստանի շահերը։
Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը կարող է հասնել արժանապատիվ խաղաղության՝ առանց զիջումների։ Դրա համար պետք է լինել ուժեղ և համարձակորեն պաշտպանել մեր երկրի շահերը՝ չընկրկելով Ալիևի ճնշումների առաջ։
«Ուժեղ Հայաստանը» հաստատելու է խաղաղություն՝ առանց զիջումների։