կարևոր
487 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-08 22:00
Հասարակություն Քաղաքական

Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան

Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Հայի ողբերգությունը միայն ունեցած կորուստները չեն, այլ, որ ավելի վտանգավոր է, այդ կորուստների հանդեպ աստիճանաբար ձևավորվող նրա հոգեբանական հարմարվողականությունն է:

Պատերազմներից, զոհերից, Արցախից բռնի տեղահանությունից և տարիների անորոշությունից հյուծված հասարակության մի ստվար հատված խաղաղության խոստումը սկսել է գերադասել նույնիսկ պետական ու ազգային ծանր խնդիրների լուծումից։

Մենք այսօր ունենք մի հասարակություն, որը կարծես թե ցավում է այդ կորուստների համար, բայց իրականում հոգնել է այդ ցավից և պահանջում է խաղաղություն…

Պահանջում է խաղաղություն, բայց չձևակերպելով, թե ինչպիսի պետություն է ուզում այդ խաղաղությունը պահելու համար…

Եվ ստպված քանիցս ընտրում է նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում…»: