|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գրության հիման վրա՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն իր լիազորությունների շրջանակում անմիջապես ձեռնարկել է համապատասխան քայլեր։
Խնդիրը բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական ուսումնասիրելու, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատության և դասարանի բոլոր սովորողների լավագույն շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով՝ Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ։
Իրավիճակը շարունակում է մնալ Տեսչական մարմնի անմիջական ուշադրության կենտրոնում, և վերահսկողական գործառույթների շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ հաստատությունում անվտանգ, ապահով և կրթական չափորոշիչներին համապատասխան միջավայրի պահպանումն ապահովելու համար: