կարևոր
757 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-08 15:55
Աշխարհ

ԱՄՆ-ն Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների նոր տարբերակներ է նախապատրաստել

ԱՄՆ-ն Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների նոր տարբերակներ է նախապատրաստել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ազգային անվտանգության գծով նրա թիմը քննարկել են Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման տարբերակները առաջիկա շաբաթներին, այդ թվում՝ նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը` հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ անցյալ շաբաթ Քեմփ Դևիդում կայացած հանդիպման ժամանակ վարչակազմի ներկայացուցիչները քննարկել են Իրանի և Եմենի հութիների նկատմամբ ԱՄՆ ռազմավարությունը։ Խորհրդակցությունից հետո ԱՄՆ զինվորականները Թրամփի համար գործեղությունների նոր տարբերակներ են պատրաստել, սակայն վերջնական որոշումներ դեռ չի կայացվել։

Նշվում է, որ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման ժամկետներն անորոշ են։ Միևնույն ժամանակ Թրամփը ստիպված է հաշվի առնել ԱՄՆ որոշ առանցքային սպառազինությունների պաշարների կրճատումը, ինչը նրա մոտ դժգոհություն է առաջացնում, հավելել է NBC-ն։