|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սիրիական Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման հետ կապակցությամբ Վաշինգտոնը ռազմական գործողություններ կիրականացնի, և համապատասխան որոշումը շուտով կկայացվի: Այդ մասին նա ասել է լրագրողներին. հայտնում է ТАСС-ը:
«Մենք շատ տարբերակներ ունենք` ռազմական առումով, և շուտով կհայտնենք ձեզ այդ մասին»,- ասել է նախագահը:
Թրամփի խոսքով` ԱՄՆ-ը ներկայումս փորձում է նաև պարզել` ով է կանգնած հարձակման հետևում: Ըստ նրա` ԱՄՆ-ը պատասխան քայլերի մասին որոշում կկայացնի այսօր երեկոյան կամ ավելի ուշ:
Նշենք, որ կիրակի տեղեկություն հայտնվեց այն մասին, որ սիրիական Դումայում քիմիական զենք է կիրառվել: