|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ» մակնիշի, «ԳԱԶ 53» մակնիշի և «Shaanxi» մակնիշի բեռնատարները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվել։
Վթարից մոտ 1,5 ժամ անց միայն երթևեկությունը թունելով վերականգնվել է։