|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեւանում, մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։15-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից ահազանգ է ստացվել ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածի սկզբնամասում՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի վարորդ Ստեփան Ասոյանի հետ մարել են ավտոմեքենայի բեռնախցիկում առաջացած կրակը։
Ըստ նախնակման տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ կատարելուց հետո։