|
Փոխարժեքներ
01 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Ըստ ադրբեջանական APA-ի՝ Ադրբեջանի զինդատախազության տվյալներով զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայության վայրից բացակայել է սեպտեմբերի 26-ից, ինչից հետո հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։
«Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այդ երկրի իրավասու մարմինների կողմից։
Ադրբեջանական կողմը կապ է պահպանում հայկական կողմի հետ՝ բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»,- հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի է մտել և կրակել բնակիչներից մեկին։
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը՝ գրելով․
«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։
ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։