|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից արձագանքել են մամուլում հրապարակված լուրերին, ըստ որոնց՝ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի:
«Դեպքը տեղի է ունեցել շաբաթներ առաջ, դեպքը նկատել և անմիջապես իրավապահներին հաղորդում է ներկայացրել Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրինությունը։
Հրապարակման մեջ հիշատակված դայակը ազատվել է աշխատանքից, իսկ կատարվածի քրեաիրավական գնահատականը գտնվում է իրավապահ մարմինների իրավասության շրջանակներում։
Երեխայի առողջական վիճակը լավ է, նա շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը:
Հստակ է, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող որևէ հաստատությունում նման դեպքերը մեզ համար կարմիր գիծ են, բռնության որևէ դեպք չի հանդուրժվելու և արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասվում է պարզաբանման մեջ: