|
Փոխարժեքներ
19 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Երևանում բացվել է «ՀԵԼԻՔՍ» միջազգային բժշկական լաբորատոր համալիրը: Նոր լաբորատորիան զբաղեցնում է 850 քառակուսի մետր տարածք և համալրված է Roche Diagnostics-ի, Mindray-ի և այլ առաջատար արտադրողների սարքավորումներով։ Համալիրը Հայաստանում ունի առաջին լիովին ավտոմատացված լաբորատորորիա, որը միավորում է վերլուծիչ սարքեր՝ մեկ միասնական համակարգում։ Դրա շնորհիվ լաբորատորիան կարող է իրականացնել օրական ավելի քան 20 հազար հետազոտություն։
«ՀԵԼԻՔՍ»-ի կատալոգում ներառված է ավելի քան 3600 հետազոտություն՝ այդ թվում գենետիկական, հյուսվածաբանական և իմունոհյուսվածաքիմիական բարդ թեստեր։ Նախագծի ընդհանուր ներդրումը գերազանցում է 2,5 միլիարդ դրամը: Նախատեսվում է ստեղծել ավելի քան 200 աշխատատեղ։ Ընկերությունը մտադիր է Հայաստանում բացել ավելի քան 30 ախտորոշիչ կենտրոն՝ հետագայում ընդլայնվելով նաև մարզերում։
«ՀԵԼԻՔՍ»-ը գործում է 1998 թվականից. Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի ավելի քան 270 քաղաքներում ունի ավելի քան 1100 ախտորոշիչ կենտրոն։
Մանրամասն՝ տեսանյութում