|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ եվրոպական «Ryanair լոուքոսթեր» ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա:
Մեր տեղեկություններով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ ավիաընկերության ղեկավար կազմերի միջեւ Դուբլինում տեղի ունեցած բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում եւ արդեն ավարտական փուլում են:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ հայտնի են ավիաընկերության գործունեության մեկնարկի մոտավոր ժամկետները, այն հնարավոր է սկսի չվերթներ իրականացնել արդեն 2020 թվականից:
Ryanair ընկերության մուտքը հնարավորություն է ստեղծելու մեծացնելու ուղեւորահոսքը Եվրոպայից դեպի Հայաստան՝ առաջարկելով նոր ուղղություններ եւ ցածր գներ: Նշենք, որ Ryanair ընկերությունը նախատեսել է չվերթներն իրականացնել հենց եվրոպական երկրներ»:
Մանրամասները`թերթիա այսօրվա համարում: