կարևոր
673 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-17 11:46
Աշխարհ

ԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահին

ԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահին

Միացյալ Նահանգները մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով անանուն աղբյուրի։

Գործակալության փոխանցմամբ՝ առանձին հայտարարության մեջ, որտեղ Աբբասի անունը չի հիշատակվում, ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է, որ մուտքի արտոնագրեր չի տրամադրի Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) անդամներին և Պաղեստինյան վարչակազմի պաշտոնյաներին՝ նրանց կողմից բարեփոխումներ չիրականացնելու և խաղաղության հեռանկարները խաթարող շարունակական գործունեության պատճառով։

Աղբյուրը հաստատել է, որ միջոցառումը վերաբերում է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին։Վաշինգտոնը նաև մեղադրել է պաղեստինյան կազմակերպություններին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը միջազգայնացնելու քայլեր ձեռնարկելու մեջ, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի միջոցով։Թրամփի վարչակազմը նման կերպ էր վարվել նաև նախորդ տարի՝ ստիպելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մշտական ​​​​մասնակից Պաղեստինի առաջնորդին տեսակապով դիմել աշխարհի երկրների ղեկավարներին։