կարևոր
604 դիտում, 57 րոպե առաջ - 2026-09-14 21:34
Տարածաշրջան Աշխարհ

Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի. Իսրայելական թերթ

Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի. Իսրայելական թերթ

Իսրայելական «Calcalist» թերթն անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային ու միջազգային դերին, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նշվում է, որ Էրդողանն Անկարայի ազդեցությունը հասցրել է պատմական մակարդակի է թե՛ Վաշինգտոնում և թե՛ արաբական աշխարհում։

Թուրքիան Գազայի խաղաղության կոմիտեի հիմնադիր անդամներից է, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի հետ ունի «Մեքքայի համատեղ ռազմական համաձայանգիր», Թրամփը մասնակցել է Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Ըստ թերթի՝ վերոհիշյալներն արձանագրվել են որպես Թուրքիայի դիվանագիտական հաղթանականեր։

Իսրայելական թերթը նշել է, որ Թել Ավիվի ու Անկարայի լարվածությունը Գազայից տեղափոխվել է Սիրիայի տարածք։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո Թուրքիան դարձել է Սիրիայի գլխավոր հովանավորն ու արագորեն ամրապնդել անվտանգային ու առևտրային կապերը։

Ըստ թերթի՝ Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Թուքրիայի կողմից դիտարկվում են որպես ուղիղ սպառնալիք։ Անդրադառնալով Թուրքիայի նախագահին՝ թերթը գրում է, որ նա այս տարին ավարտում է տարածաշրջանում շատ ավելի ուժեղ դիրքերում ու Իսրայելի նկատմամբ անզիջում և թշնամական դիրքում։

Ընդգծվել է, որ «Էրդողանը Թուրքիան վերածել է տարածաշրջանում այնպիսի դերակատարի, որին անհնար է անտեսել»։

Աղբյուրը՝ Ermenihaber։