կարևոր
667 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-04 17:48
Աշխարհ

ՌԴ-ում քաղաքացիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը

ՌԴ-ում քաղաքացիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը

Ռուսաստանցիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը, իսկ 70%-ը հայտարարել է պետության ղեկավարի նկատմամբ վստահության մասին։ Այս տվյալները բխում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ՖՕՄ) հարցման արդյունքներից։ Հայտնում է gazeta.ru-ն։

Ըստ հարցման, ՌԴ ղեկավարին չի վստահում հարցվածների միայն 17%-ը, ևս 14%-ը հայտարարել է, որ հավանություն չի տալիս նրա աշխատանքին։

Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 53%-ը։ Վարչապետի գործունեությանը հավանություն չի տվել հարցման մասնակիցների 15%-ը։ Բացի այդ, ռուսաստանցիների 43%-ը կարծում է, որ կառավարությունը աշխատում է ավելի շուտ լավ, իսկ 35%-ը հակառակ կարծիք ունի։