|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն օրեցօր գերազանցում է ինքն իրեն՝ սկանդալային հայտարարություններ անելու առումով:
Յըլդըրըմն այս անգամ արձագանքել է Բայրամի ժամանակ կիսավարտիք կրող աղջկան հանրային ավտոբուսում ծեծի ենթարկելու միջադեպին: Միջադեպը դատապարտելու և նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ նախաձեռնություններ կյանքի կոչելու փոխարեն նա, կարծես, արդարացրել է կատարվածը:
«Նորմալ մարդը նման բան չէր կարող անել: Հա, հնարավոր է՝ քեզ դուր չգա այդ երևույթը, քթիդ տակ կմռթմռթաս»,- ասել է նա:
Յըլդըրըմն այս հայտարարությամբ հերթական անգամ կարողացել է արժանանալ սեփական ժողովրդի քննադատություններին: Մի շարք կայքեր վարչապետի հայտարարությունը որակել են «սկանդալային»: