|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվա այցելության շրջանակներում երեկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ըստ Demokrathaber-ի՝ 1 ժամ 15 րոպե տևած փակ հանդիպման ընթացքում Յըլդըրըմը խոսել է «անցյալի անախորժությունների մասին»:
«Անախորժ տարին մնաց անցյալում: «Թուրքական հոսք»-ը գնալով ավելացնում է էներգետիկ անվտանգությունը: Ատոմակայանի կառուցման աշխատանքները լիարժեք ընթանում են: Ներդրումներն ավելացնելու հարցում որոշումներ ընդունեցինք»,- հայտարարել է նա:
Թուրքական կայքի հաղորդմամբ՝ Պուտինը հանդիպման ընացքում «Թուրքական հոսքի» կառուցման վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու համար շնորհակալություն է հայտնել Էրդողանին: