կարևոր
757 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-04 17:13
Աշխարհ

Եվրասիայում լայնածավալ հակամարտության առաջացման վտանգը լիովին իրական է․ ՌԴ ԱՀԾ

Եվրասիայում լայնածավալ հակամարտության առաջացման վտանգը լիովին իրական է․ ՌԴ ԱՀԾ

Եվրասիայի ողջ տարածքում լայնածավալ հակամարտության առաջացման վտանգը լիովին իրական է և լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության XXII նիստում։

«Եվրասիայի ողջ տարածքում լայնածավալ հակամարտության առաջացման վտանգը լիովին իրական է, և դա ամենալուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Մեր տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները հավատում են վերահսկելի էսկալացիային՝ վտանգավոր սահմանագծին հավասարակշռելու ռազմավարությանը, որը արևմտյան հետախուզական ծառայությունները մշակել էին դեռևս նախորդ դարում», - նշել է նա։