կարևոր
310 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-04 14:13
Աշխարհ

Ղազախստանը մինչև տարեվերջ արգելել է խնձորի ներկրումը

Ղազախստանը մինչև տարեվերջ արգելել է խնձորի ներկրումը

Ղազախստանն արգելել է խնձորի ներմուծումը մինչև 2026 թվականի վերջը։ Համապատասխան որոշումը հրապարակել է հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը։

Սահմանափակումը գործելու է մինչև դեկտեմբերի 31-ը և տարածվում է բոլոր տեսակի տրանսպորտով ներկրումների վրա՝ ինչպես երրորդ երկրներից, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության պետություններից։

Ընդ որում, նախատեսված են մի շարք բացառություններ։ Արգելքը չի վերաբերում ԵԱՏՄ երկրների միջև Ղազախստանի տարածքով խնձորի տարանցմանը, եթե հանրապետությունը բեռի վերջնական բեռնաթափման վայրը չէ։

Սահմանափակումները չեն տարածվում նաև խնձորի այն խմբաքանակների վրա, որոնք ծագման երկրում ձևակերպվել են արտահանման համար մինչև հրամանի ուժի մեջ մտնելը։