կարևոր
562 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-03 21:46
Աշխարհ Մշակույթ

ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Լավրով

ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկրում կփակվեն Գյոթեի անվան գերմանական ինստիտուտի բոլոր երեք մասնաճյուղերը։

«Իհարկե, դրանք կփակվեն այն բանից հետո, երբ մեր մշակութային կենտրոնն այնտեղից դուրս հանեցին։ Հակառակ դեպքում մենք չենք հարգի մեզ», – Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է նա՝ անդրադառնալով Բեռլինում գտնվող ռուսական մշակութային կենտրոնը («Ռուսական տունը») փակելու Գերմանիայի ղեկավարության որոշմանը։

Ավելի վաղ Գերմանիան որոշել էր փակել Բեռլինում Ռուսական տունը, Բոննում Ռուսաստանի հյուպատոսությունը, նաև ռուսների համար սահմանային վերահսկողությունը խստացրեց այն բանից հետո, երբ այս տարվա օգոստոսի 4-ին Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք հայտնաբերվեց ուկրաինական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի մոտ: Ավելի ուշ հայտնաբերվել էր ևս մեկը և մոտ 50 գրամ պայթուցիկ նյութ:

Սեպտեմբերի 1-ին Գերմանիայի իշխանությունները Ռուսաստանին պաշտոնապես մեղադրել են Լայպցիգի օդանավակայանի վրա հարձակումը կազմակերպելու համար։