|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վերջին շրջանում ՀՀ ԿԳ նախարարություն են դիմել մի շարք քաղաքացիներ` Հայաստանում գործող որոշ կազմակերպությունների, մասնավորապես, ՌԴ Սիներգի համալսարանի Երևանի և Գյումրիի մասնաճյուղի կողմից առաջարկվող հեռակա և հեռավար /դիստանցիոն/ մասնագիտական կրթության կազմակերպման օրինականության վերաբերյալ:
Այդ կապակցությամբ ՀՀ ԿԳՆ-ն տեղեկացնում է. հեռակա և հեռավար ուսուցմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը, անկախ իրենց գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից, կրթական գործունեություն իրականացնելիս ենթակա են պարտադիր լիցենզավորման՝ համաձայն «Լիցենզավորման մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքների և այդ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական այլ ակտերի:
Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կշրջանցեն վերոնշյալ օրենսդրության պահանջները, կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության: