|
Փոխարժեքներ
02 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.14 |
| EUR | ⚊ | € 421.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.1956 |
| GBP | ⚊ | £ 491.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Կոտայքի մարզի քրեական ոստիկանների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13-ին, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Բյուրեղավանում ձերբակալվեց նույն քաղաքի բնակիչ 29-ամյա մի կին։
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ օգոստոսի 29-ին խուզարկություն կատարվեց 29-ամյա կնոջ բնակարանում։
Հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված 38 փաթեթ՝ ընդհանուր 38 գրամ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, 52 գրամ նույն զանգվածով լցված տոպրակ և ընդհանուր 118 գրամ քաշով մարիխուանայի 57 փաթեթ։
29-ամյա կինը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։