|
Փոխարժեքներ
02 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.26 |
| EUR | ⚊ | € 422.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.2019 |
| GBP | ⚊ | £ 492.92 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
«Մեր պատմության ամենահիշարժան, ամենաերևելի, ամենաարժանապատիվ օրերից մեկն այսօր մթագնված է․ մթագնված է օրվա քաղաքական իշխանության վարած թե՛ անհավասարակշիռ արտաքին քաղաքականության, թե՛ նույնքան անհավասարակշիռ ներքին քաղաքականության արդյունքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անկախության օրվա առիթով Եռաբլուր այցելած՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Այսօր այստեղ ենք՝ արժևորելու այդ պատմական հանգրվանը մեր կյանքում, տեր կանգնելու նրան, որովհետև հակառակ օրվա իշախնությունների ուրացման, դավաճանական քաղաքականության, որևէ մեկի հրովարտակով կամ քաղաքական կամքով չի կարող փակվել Արցախյան էջը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ բոլորը պետք է պայքարեն արցախցիների վերադարձի իրավունքների համար։
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով կազմակերպվել է այց Եռաբլուր զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։