կարևոր
898 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-01 12:17
Քաղաքական

Լիլիթ Գալստյանը մասնակցել է Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի խնդիրներին նվիրված քննարկմանը

Լիլիթ Գալստյանը մասնակցել է Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի խնդիրներին նվիրված քննարկմանը

Օգոստոսի 31-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը մասնակցել է Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և սոցիալական իրավունքների իրացման ոլորտում իրավակիրառ պրակտիկայի խնդիրներին նվիրված քննարկմանը՝ կազմակերպված «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ընդգծում է.

«Իրականում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները առերեսվում են սոցիալական և իրավական բնույթի բազմաթիվ խնդիրների, որոնց մի մասը օրենսդրական կարգավորումների դաշտում են, քիչ չեն նաև կամայական վերաբերմունքին, իրավաբանական աջակցության հասանելիությանը, ինչպես նաև իրավակիրառ բնագավառին վերաբերող խնդիրները։

Խնդրակազմը բավական լայն է և, այդուհանդերձ, հետևողական աշխատանքի արդյունքում դրանց մեծ մասը հնարավոր է լուծել։

Իհարկե, երբե՜ք, երբե՜ք, և ոչ մի սոցիալական և իրավական աջակցություն չի ամոքի կորսված Հայրենիքի ցավը, բայց աշխատելու ենք ՀԿ սեկտորի, իրավական համայնքի և այլ շահագրգիռ կառույցների հետ՝ հնարավորինս լուծելու խնդիրները։

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը պատրաստակամ է քննարկելու խնդիրները, գտնել իրավական բացերն ու պաշտպանել մեր հայրենակիցների իրավունքները»:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

Հանրային կապերի գրասենյակ
01.09.26թ.