|
Փոխարժեքներ
04 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
Հայաստանում հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված անձանց 99,3 տոկոսը: Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ ժամանածների թվի մեջ փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ 100 հազար 632:
«Ներկա փուլում իրականացվում է տվյալների հաշվառման և նույնականացման գործընթացը։ Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանց հաշվառել են և արդեն իսկ նույնականացրել»,- ասաց Բաղդասարյանը։