|
Փոխարժեքներ
31 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 422.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.214 |
| GBP | ⚊ | £ 493.49 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր՝ օգոստոսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 22/10 հասցեի դիմաց «Nissan» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։
Ինչպես հայտնում shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և տուժածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վթարի ենթարկվածը ազգությամբ հնդիկ են։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։