|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 06:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 26-ամյա Վաղինակ Պետրոսյանը՝ իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով, Մյասնիկյան պողոտա 55 տան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 27-ամյա Եվգենի Կոլուշնիին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում պարեկներ Տիգրան Ասատրյանն ու Ժորա Հակոբյանը վարորդին ուղեկցել են հիվանդանոց՝ պարզելու նրա սթափության աստիճանը, որտեղ պարզվել է, որ վարորդը եղել է սթափ: