կարևոր
472 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-31 19:33
Քաղաքական

Բոլորս սպասում ենք՝ ճշմարտությունը հաղթի Հայաստանում․ Զատուլինը շնորհավորել է Քոչարյանին

Բոլորս սպասում ենք՝ ճշմարտությունը հաղթի Հայաստանում․ Զատուլինը շնորհավորել է Քոչարյանին

Պետդումայի պատգամավոր և միջազգային Լազարևյան ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ Ռոբերտ Սեդրակովիչ։ Շնորհավոր ծնունդդ։ Երեսուն տարուց ավելի է անցել այն ժամանակվանից, երբ մենք նույն ուղղաթիռով թռանք Երևանից Ստեփանակերտ. այդ լուսանկարը դեռ աչքերիս առաջ է։

Այդ ժամանակվանից շատ բան է փոխվել, բայց կարող եք վստահ լինել մեկ բանում. ձեր և Ռուսաստանի շատ մարդկանց նկատմամբ իմ հարգանքը մնում է անսասան։ Մենք բոլորս սպասում ենք, որ ճշմարտությունը հաղթի Հայաստանում։ Եթե սպասումը երկարաձգվի, դա ձեր մեղքը չէ։

Մաղթում եմ ձեզ ազատություն և հաղթանակ. դուք երկուսի համար էլ ցանկության պակաս չունեք»,- ասվում է Զատուլինի ուղերձում։