կարևոր
961 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-27 14:47
Քաղաքական

2026 թ․ առաջին ութ ամիսներին ՀՀ-ին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել․ Հարութ Սասունյան

2026 թ․ առաջին ութ ամիսներին ՀՀ-ին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել․ Հարութ Սասունյան

2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում «Հայաստան Արցախ հիմնադրամը» (ՀԱՀ) Հայաստանին է նվիրաբերել 17.2 միլիոն դոլար արժողությամբ տարբեր տեսակի կենսական նշանակության դեղորայք եւ բժշկական պարագաներ, որոնք Հայաստան են ուղարկվել ծովային և օդային ճանապարհով՝ 14 առանձին առաքումներով։

«Մենք բարձր ենք գնահատում մի շարք խոշոր ամերիկյան ընկերությունների և բարեգործական կազմակերպությունների կողմից նվիրաբերված արժեքավոր դեղորայքը, որոնք Հայաստան Արցախ հիմնադրամի երկարամյա գործընկերներն են», հայտարարել է ՀԱՀ-ի նախագահ Հարութ Սասունյանը։

Անցած 37 տարիների ընթացքում, ներառյալ ՀԱՀ-ի նախորդ կազմակերպության՝ Միացյալ հայկական հիմնադրամի (United Armenian Fund) կողմից իրականացված առաքումները, ՀԱՀ-ը Հայաստանին և Արցախին օդային ճանապարհով իրականացված 168 առաքումների և ծովային ճանապարհով իրականացված 2,624 առաքումների առմամբ տրամադրել է 1 միլիարդ 117 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։ «Հայաստան Արցախ հիմնադրամին պարբերաբար առաջարկվում են միլիոնավոր դոլարների կենսական նշանակության դեղորայք և բժշկական պարագաներ՝ անվճար։ Մենք երախտապարտ կլինենք ՀԱՀ-ին կատարված ձեր առատաձեռն նվիրատվությունների համար, որպեսզի կարողանանք շարունակել այս արժեքավոր օգնությունը հասցնել Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններին», հայտարարել է Սասունյանը։ Նա ասել է նաեւ․ «ՀԱՀ բարեգործական կազմակերպությանը կատարված բոլոր նվիրատվությունները ենթակա են հարկային նվազեցման»։

ՀԳ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արգելք է դրել Հարութ Սասունյանի՝ Հայաստան մուտք գործելու նկատմամբ եւ նա տեւական ժամանակ է չի կարողանում Հայաստան ժամանել։