կարևոր
700 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-27 10:25
Իրավական

Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել. «Հրապարակ»

Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի դեմ հարուցված վարույթներով անցնում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի դուստրը՝ Orange Fitness-ի գործադիր տնօրեն Կարինե Փամբուկյանը:

Օգոստոսի 25-ին Քննչական կոմիտեն Երեւանի դատարան է ներկայացրել Կ․ Փամբուկյանին կալանավորելու միջնորդություն, որը մակագրվել է հայտնի դատավոր Կարեն Ֆարխոյանին, որը չի բավարարել միջնորդությունը։ Փամբուկյանի ղեկավարած Orange Fitness-ում նախօրեին ՔԿ-ն քննչական գործողություններ էր իրականացրել եւ կապարակնքել տարածքը՝ Քոչարյաններին առնչվող քրեական վարույթի շրջանակում։