կարևոր
541 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-26 21:32
Հասարակություն

Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի

Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ քրիստոնյա քույրեր և եղբայրներ,

Օգոստոսի 30-ին Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է բոլորիդ Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի՝ մասնակցելու եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին։

Տարիներ շարունակ, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս ժամը 09:30-ին

Սուրբ Նարեկ մատուռից հանդիսավոր թափորով Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը, որից հետո կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Պատարագի ավարտին կկատարվի Բժշկության աղոթք։
Բժշկության Ավետարանը եկեղեցում կմնա մինչև ժամը 17:00-ն, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան աղոթքով մոտենալու Սուրբ Ավետարանին։

Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին աղոթելու, հոգևոր զորություն ստանալու և այդ օրվա օրհնությանը բաժնեկից լինելու»։