|
Փոխարժեքներ
26 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.6 |
| EUR | ⚊ | € 425.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.3204 |
| GBP | ⚊ | £ 497.06 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհից դիմորդների համար վիզայի հարցազրույցների նշանակումը, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ գերատեսչությունը ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում ամբողջ աշխարհում գործարկել է վերապատրաստման գլոբալ ծրագիր, և որ վիզային ծառայությունների համար ընդունելության ժամերը կճշգրտվեն՝ դա հաշվի առնելով։
Պետդեպարտամենտը չի հստակեցրել վերապատրաստման մանրամասները և ժամկետները՝ սահմանափակվելով հայտարարությամբ, որ այն նպատակ ունի օգնել հյուպատոսական աշխատակիցներին առանձնացնել այն դիմորդներին, որոնք, իշխանությունների կարծիքով, կարող են կախված դառնալ ԱՄՆ պետական նպաստներից, և ապահովել վիզայի դիմորդների «համապարփակ և հետևողական» գնահատումը։