կարևոր
871 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-23 16:18
Հասարակություն

Զինծառայողի մահվան դեպքով առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է

Զինծառայողի մահվան դեպքով առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է

Օգոստոսի 23-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին՝ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով: