կարևոր
613 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-21 22:20
Քաղաքական

Հետագայում կներկայացնի՝ Տիգրանաշենը «հերոսաբար» փոխանակել է Արծվաշենի հետ․ Ռուբեն Մխիթարյան

Հետագայում կներկայացնի՝ Տիգրանաշենը «հերոսաբար» փոխանակել է Արծվաշենի հետ․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը գրել է․

««Տիգրանաշենից «Քյարքի» և հակառակը:

«Հերոսության» մեխանիկան.
Սկզբից նրանք հրահրում են պատերազմ, հետո հայտարարում, որ «հերոսաբար» փրկել են 25-30-35.000 զինվորի կյանք:

Հետո տարիներով թողնում գերիներին պատանդ, որպեսզի ըստ քաղաքական նպատակահարմարության «հերոսաբար» ամեն տարի մի քանի հոգու վերադարձնեն:
Հետո հայտարարում են, որ թոշակառուին 10.000 դրամը պետք չի ու ընտրություններից առաջ «հերոսաբար» բարձրացնում են բոլորի թոշակը
հենց էդքանով:

Հիմա էլ Տիգրանաշենը Քյարքիի վերածելու ուռացրած թեման է լինելու: Հայտարարում է, որ դա մեր տարածքը չէ, որպեսզի հետագայում «հերոսաբար» ներկայացնի, որ կարողացել է այն «հերոսաբար» փոխանակել Արծվաշենի հետ: Ուղղակի մի ԿԱՐԵՒՈՐ բան: Տիգրանաշենի մակերեսը փոքր է Արծվաշենից 5 անգամ»: