|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած տնտեսական պատերազմը, ինչպես Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված բոլոր նախորդ սահմանափակումներն ու պատժամիջոցները, դատապարտված է ձախողման։ Իսկ սպառնալիքներն ինքնին հիշեցնում են հին սյուժեով ֆիլմ, որում նոր դերասաններ են ներգրավված։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել է Թեհրանին ԱՄՆ-ի նախորդ վարչակազմերի սպառնալիքների մասին, այդ թվում՝ 14 տարի առաջ սահմանված «պատմության մեջ ամենակործանարար պատժամիջոցների», 8 տարի առաջ Իրանի նկատմամբ կիրառված «առավելագույն ճնշման», ինչպես նաև համեմատաբար վերջերս՝ 5 ամիս առաջ, Իրանի իշխանություններից «անվերապահ կապիտուլյացիայի» ակնկալիքի մասին։
«Դրանք բոլորը ձախողվեցին»,- գրել է Արաղչին։