|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է․
«Ինչ դրամատիկ է` մինչ Հայաստանի և համայն հայության, տարածաշրջանի և ամբողջ Եվրասիայի դիվանագիտության նորահայտ «աստղ», տաղանդ, Քիսինջերին գերազանցող և համաշխարհային դիվանագիտության մտքին մարտահրավեր նետող փոխարտգործնախարար էն տղեն` Վահանը Կոստանյան, Ուկրաինայում դիվանագիտության «մաստեր կլաս» է ցուցադրում, Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարում է, թե «Ղարաբաղը տարիներ շարունակ գտնվում էր օկուպացիայի տակ։ Բայց այսօր այն կրկին թյուրքական հող է»,- հետո շարունակում.
«Եվ մենք, Աստծո օգնությամբ և մեր բարեկամների աջակցությամբ, կհաղթենք այս պատերազմը»:
Միրզոյան Արարատի «կանտորը» այնպիսի արտաքին քաղաքականություն է վարում, որ այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ Հայաստանի մասով չեն պահպանում և ով ինչ ուզում` ասում է։